01/24/2025

«Ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». ՀՀ վարչապետ

«Ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: «Ուզում եմ ի վերջո լուծել իմ ու ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ՝ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի: Պետք է լինեն միայն ՀՀ զինանշանն ու դրոշը»,- ասել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ կառույցի առջեւ դրված գլխավոր խնդիրներից մի քանիսին. «Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ի վիճակի լինենք ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Այս առումով կարեւոր է ընտրական հանցագործությունները պատշաճ քննության արժանացնելը, քանի որ սա վերաբերում է իրավապահ համակարգի հեղինակությանը: Մյուս ամենակարեւոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է: Երբ ասում ենք՝ չկան սահմանափակումներ, նկատի ունենք, որ դրանք չկան ու եթե նախկինում եղել են գործեր, որ ինչ-ինչ պատճառներով չեն ընթացել, հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կանդրադառնա դրանց»,- ընդգծել է Փաշինյանը:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: