01/24/2025

ՊՆ-ն հայտարարում է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների ընդունելություն

ՊՆ-ն հայտարարում է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետեւյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.

Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիա (ք. Մոդենա/ք. Թուրին)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ,Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա (ք. Աթենք)` մոտոհրաձիգ մասնագիտությամբ - 2 տեղ։

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ միասնական քննությունների արդյունքներով: Դիմորդները քննություն են հանձնում «Անգլերեն», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից` «Բ» տարբերակով:

Իտալիայի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները մինչեւ 2019թ. ապրիլ ամիսը սովորելու են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետեւ գործուղվելու են ուսման վայր (1-ին և 2-րդ կուրսերը ք. Մոդենայում, իսկ 3-5-րդ կուրսերը՝ ք. Թուրինում):

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ դիմորդները կարող են ստանալ` զանգահարելով +374 (93) 90-99-16 հեռախոսահամարով։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: