02/01/2025

Զառամյալ Լավրենտը Սիսիանից զանգահարել է թերթի խմբագրություն եւ անառակության սեանս տվել

Զառամյալ Լավրենտը Սիսիանից զանգահարել է թերթի խմբագրություն եւ անառակության սեանս տվել

 Այսօր՝ հունիսի 13-ին, խմբագրություն է զանգահարել Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով հայրն է Սիսիան համայնքի ղեկավար Արթուրի եւ ԱԺ պատգամավոր Ավետի, եւ հայտարարել, թե Արթուրի կինը եւ մայրը տեւական ժամանակ հիվանդանոցում են, որի պատճառը «Սյունյաց երկիր» թերթն է: Այնուհետեւ նա հայհոյանքների շարան է ուղղել խմբագրին ու, չսպասելով պատասխանի, անջատել հեռախոսը:

Մի քանի անգամ զանգահարելով փորձել ենք նրանից իմանալ, թե ի՞նչ է, այնուամենայնիվ, տեղի ունեցել, ո՞րն է զանգահարելու պատճառը, բայց նա համառորեն չի պատասխանել մեր զանգերին:

Ստիպված ենք տեղի ունեցածին արձագանքել եւ գնահատական տալ այս կերպ:

 Վերջին մեկ ամսում «Սյունյաց երկիր» թերթը եւ syunyacerkir.am կայքը ոչ մի անգամ չեն անդրադարձել Սիսիան համայնքի ղեկավարի գործունեությանը, թեեւ Սիսիանից նրա գործունեության հետ կապված բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու ստանում:

Վերջին մեկ ամսում անդրադարձել ենք ԱԺ պատգամավոր Ավետի պահվածքին եւ նրան հրավիրել հարցազրույցի, որին ինքը չի արձագանքել, ինչը ենթադրության տեղիք է տվել, որ պատգամավորը, մեր նախաձեռնությունը ողջունելու եւ մեր լրատվամիջոցի հարթակն օգտագործելու փոխարեն, խուսափում է հրապարակային բանավեճից: Իսկ մենք երկու անմեղ հարց էինք ուզում քննարկել նրա հետ՝ ինչոսւ՞, ինչ՞ հանգամանքների մղումով է մեր շատ սիրելի պատգամավորը, մեր ընտրյալը դեմ քվեարկել ընտրվող վարչապետին եւ ինչու՞ է դեմ քվեարկել կառավարության ծրագրին: Այդքանը…

Բայց թե ինչու է Լավրենտն իր ընտանիքում ստեղծված վիճակի պատճառը փնտրում «Սյունյաց երկիր» թերթի գործունեության մեջ, չենք պատկերացնում:

Լավրենտ Սարգսյանի հեռախոսային խոսակցությունը գնահատում ենք որպես խուլիգանություն եւ հոգեկան հավասարակշռությունը կորցրած, ինչպես եւ ցայտնոտի մեջ հայտնված զառամյալի պահվածք: Ու քրիստոնեաբար ներում ենք նրան…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: