02/01/2025

Կառավարության որոշումը վիճահարույց է․ որն է լինելու պարտադիր կուտակային համակարգի «ամենամեծ վտանգը»

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, եթե երկիրն ունի ռիսկեր կամ ժողովրդագրական պրոբլեմներ, ծերացման խնդիր, շուկայական համակարգերի չկայացվածություն, տրանսֆորմացիայի պրոբլեմներ, նա» մի կողմից բեւեռացում, մյուս կողմից՝ ֆինանսական համակարգը կայունացնելու, բանկային համակարգը կենսունակ դարձնելու, ներդրումների խնդիրը լուծելու եւ ընդհանուր առմամբ՝ տնտեսական համակարգին առողջ ազդակներ տալու խնդիր, ապա այս առումներով, իհարկե, կուտակային համակարգի ներդրումն անհրաժեշտ է, բայց պարտադիր բաղադրիչի առումով, դժվար է ասել, թե դա այս պահին որքանով է նպատակահարմար»:

Տնտեսագետը նաեւ հավելեց, որ շատ ավելի հավասարակշռված որոշում կլիներ, եթե ինչպես Մանե Թանդիլյանն էր առաջարկում, պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը մեկ տարով հետաձգվեր և քննարկումներ կազմակերպվեին: Ա. Մարգարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ կառավարության որոշումը վիճահարույց է:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց. «Եվս մեկ քայլ կատարելը դեպի պարտադիր բաղադրիչը, ավելի շատ է խորացնում հետդարձի ճանապարհը բացառելը… Ես դեմ էի պարտադիր բաղադրիչին: Համակարգն արդյունավետ կաշխատի, եթե մարդն ինքնուրույն ընտրի և կատարի վերահսկողությունը»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդնումը լինելու է պակաս արդյունավետ, քան եթե այն վերանայվեր: Նրա դիտարկմամբ՝ ամենամեծ վտանգը այն է, որ ստվերային աշխատողները գումար չեն կուտակելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: