01/24/2025

Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, նոր փոխոստիկանապետ է նշանակվել

14.06.18

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անուբաղ Համբարյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին:   

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում:    Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրով:
         

Վարդան Մովսիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում:

03.11.1994 -17.10.2000 թթ.` ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ,

17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը:

Պարգեւատրվել է` 

ՀՀ Նախագահի հրամանագրով` 2007 թ.«Մխիթար Հերացի» մեդալով,

ԼՂՀ Նախագահի հրամանագրով` 2013 թ. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության եւ այլ նախարարությունների գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով: Բժշկական գիտությունների թեկնածու է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: