01/25/2025

«Չի՛ լինելու էդ բանը, կներեք՝ չի՛ լինելու». Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանին

«Չի՛ լինելու էդ բանը, կներեք՝ չի՛ լինելու». Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանին

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը ծավալուն քննարկման արժանացավ Կառավարության նիստում: «Ժողովրդի մեջ որ ասվում է՝ «շարժական նկարահանում իրականացնող թաքնված մեքենաներ», դրանք հատուկ կահավորված են լինելու տարբերանշանով: Փակցվելու են իրականացվող տեսանկարահանման մասին նախազգուշացնող տարբերանշաններ»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Հակասություններ կան: Մենք ասում ենք՝ մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից էլ՝ բերենք, շրջիկ մեքենաներն ավելացնե՞նք: Եկեք դադարեցնենք քաղաքացիների հետեւից ընկնելու էս բանը՝ ում որտեղ բռնենք, տուգանենք: Առաջարկում եմ խնդրին փաթեթային լուծում տալ ու չշտապել: Երթեւեկության ավնտանգության խնդիր կա, եկեք հասկանանք՝ ոնց լուծել, բայց ոչ՝ փողոցները լցնել մեքենաներով, ու ասել՝ փարոսիկներ կունենան: Չի՛ լինելու էդ բանը, կներեք՝ չի՛ լինելու: Դադարեցնե՛նք քաղաքացիների հետեւից ընկնելը: Քաղաքացին տուգանքի մատերիալ չի՛»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հորդորեց «նկարվելու» օրենսդրությունն այնպես փոխել, որ կանխարգելիչ նպատակ ունենա. ,Մենք պետք է նոր տրամաբանությամբ լուծենք հին խնդիրները»:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ օրենքում փոփոխություններ կատաելու մաիսն նախագիծ են ներկայացրել: Առաջարկվում է՝ ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող միջոցներ չօգտագործել: «Եթե հավանություն տանք ու Աժ-ում անցնի, այլեւս այդպիսի սարքեր չեն կարող օգտագործվել»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ «Ոստիկանության մասին» օրենքի նախագծի փոփոխությունները հետաձգվում են:

«Ողջունում եմ վարչապետի քիչ առաջ տրված հստակ եւ խիստ դիրքորոշումը` կապված նոր շրջիկ տեսանկարահանող սարքավորումներով հագեցած մեքենաների շրջանառության մեջ դնելու օրինագծի մասին` հատկապես այն, որ այն չպետք է լինի, եւ վերջ պետք է դրվի ամեն կերպ քաղաքացուն տուգանելու քաղաքականությունը, սակայն դա չի նշանակում ամենաթողություն»,- ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գեւորգ Դավթյանը: 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: