01/24/2025

Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից

Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է.

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:

Հաշվի առնելով համացանցում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: