01/24/2025

ՊՆ-ում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները

ՊՆ-ում քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 15-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը: 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: