01/24/2025

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար:Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, որի արդյունավետ իրացման ուղղությամբ պետք է շարունակել հետեւողականորեն աշխատել:

Կարեւորվել է երկկողմ տնտեսական օրակարգում գտնվող ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաեւ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը համագործակցության մեծ հնարավորություններ է բացում: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: