01/25/2025

Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում

Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում անչափահաս աղջկա կախված դի է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարազատներն աղջկան հայտնաբերել են նկուղի առաստաղից կախված վիճակում:

Ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում ստացել է մարզի բժշկական կենտրոններից մեկից, հունիսի 15-ին: Բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ. ծնված աղջկա դի:

Աղջկան տան նկուղի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է հարազատներից մեկը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: