01/25/2025

Ո՞ւր է ավազակախմբի անդամ Զարուհի Տոնապետյանը

Ո՞ւր է ավազակախմբի անդամ Զարուհի Տոնապետյանը

Երկու- երեք շաբաթ առաջ Կապանում լուրեր էին շրջանառվում, թե իբր Զարուհի գաղութարարը, իր թիկնապահի հետ, հրավիրվել է ոստիկանություն՝ հարցաքննվելու Կապանի ցուցարարների դեմ այս տարվա ապրիլյան օրերին վարձկաններ ուղարկելու փաստի առիթով:

Սակայն մեզ չհաջողվեց ճշտել այդ խոսակցության իսկությունը…

Մինչ այդ Արուս Պապյանը Քաջարանից տեղեկացնում է, որ մոտ մեկ ամիս է, ինչ Զանգեզուրի ՊՄԿ-ում չեն տեսնում Զարուհի Տոնապետյան նզովյալին:

Բազմաթիվ մարդիկ խնդիրներ ունեն անփառունակ այդ տիկնոջ հետ, իսկ նա չկա ու չկա…

Լռում են նաեւ կոմբինատի համապատասխան պաշտոնյանները:

Զարուհու անէանալու մասին խոսակցությունները հետաքրքրում են ոչ միայն քաջարանցիներին ու կապանցիներին:

Բացառիկ լիազորություններով օժտված այդ տիկինը, որ չորս տարի շարունակ այդպես էլ չասաց, թե ո՞վ է ինքը եւ ո՞ւմ կողմից ու ի՞նչ առաքելությամբ է ներդրվել Սյունիքում, մեծ դեր խաղաց սյունեցիներին ընդդեմ հայրենի պետության հրահրելու, Սյունիքում կամայականությունների շքերթն ահագնացնելու ուղղությամբ:

Այդ պատճառով էլ մարդիկ ակնկալում են, որ ավազակախմբի այդ անդամը հենց այնպես չի կարող անհետանալ եւ առանց պատասխանատվության հեռանալ Սյունիքից:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: