01/26/2025

Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա` ավելացնելով.

«Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել` կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ` դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, եւ բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ, ստանան իրենց պատասխանը։ Սա իր անձնական որոշումն է», հայտնում է a1plus.am-ը:

 Արդյոք միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար.

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, թե այս պահին որտեղ են, առհասարակ, եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին, եւ այս ամենը իրականությանը համապատասխանում է, որովհետեւ ԱԱԾ-ն էլ անմեղության կանխավարկածի մասին ծանուցում է տարածել, այս տեսանկյունից բոլորը պետք է պատասխան տան»:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: