01/26/2025

Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. ինչո՞ւ է ձգձգվում.

Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. ինչո՞ւ է ձգձգվում.

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։

Երեկ հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ է, ստորագրե՞լ է։ «Ոչ, դեռ չի ստորագրել»։ Հնարավո՞ր է, որ չստորագրի ընդհանրապես։ «Չեմ կարող ասել»։ Մանե Թանդիլյանը երեկ մասնակցում էր կառավարության նիստին։

Ի դեպ, կառավարության որոշմամբ այսօր ԱԺ 2 արտահերթ նիստ կգումարվի։ Առավոտյան կքննարկվեն կուտակայինի եւ «Բարեգործության մասին» օրենքները, ապա՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: