01/26/2025

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի անօդաչուների ստորաբաժանման զինծառայողների ուսուցումը

Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի անօդաչուների ստորաբաժանման զինծառայողների ուսուցումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար ժամանած զինծառայողները ուսուցման են ձեռնամուխ եղել բարձրլեռնային պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական պարապմունքների սկսվելուց առաջ զինծառայողները ծանոթացել են ժամանակակից անօդաչու ինքնաթիռների տակտիկատեխնիկական բնութագրերին, շահագործման կարգին եւ անվտանգության պահանջներին արդի ռազմական տեխնիկան շահագործելիս, ինչից հետո թռիչքներ կատարելու թույլտվության ստուգարքներ են հանձնել:

Մեկ ամսվա ընթացքում զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում կյուրացնեն լեռնային տեղանքում կողմնորոշվելու, կատապուլտի օգնությամբ ԱԹՍ-ների արձակման եւ չնախապատրաստված բարձրլեռնային հարթակների վրա ինքնաթիռների իջեցման հմտությունները: Անօդաչու թռչող սարքերի հաշվարկների հետ գործնական պարապմունքներում ներգրավված են ռուսական ռազմակայանի 50-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու ավիացիայի ժամանակակից համալիրներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: