01/13/2025

Արտյուշա Ղուկասյան. «Գորիսի պետական համալսարանում աշխատանքային բնականոն վիճակ է, որեւէ լարվածություն չկա, որեւէ մեկը տնօրինությանը պահանջներ չի ներկայացրել»

Արտյուշա Ղուկասյան. «Գորիսի պետական համալսարանում աշխատանքային բնականոն վիճակ է, որեւէ լարվածություն չկա, որեւէ մեկը տնօրինությանը պահանջներ չի ներկայացրել»

Գորիսի պետական համալսարանի գիտխորհրդի հունիսի 14-15-ի հայտնի նիստից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե իբր համալսարանի երկու-երեք աշխատակից պահանջում են Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանի հրաժարականը՝ չմանրամասնելով, թե ինչու:

«Սյունյաց երկրի» լրագրողն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԳՊՀ ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի հետ՝ փորձելով ճշտել համալսարանի շուրջ համացանցում տարածված այդ տեղեկատվության իսկությունը:

Ի պատասխան լրագրողի հարցման՝ Արտյուշա Ղուկասյանը մասնավորապես ասաց. «Գորիսի պետական համալսարանում աշխատանքային բնականոն վիճակ է, որեւէ լարվածություն չկա, որեւէ մեկը տնօրինությանը պահանջներ չի ներկայացրել: Իսկ եթե ինչ- որ մեկը պահանջներ ներկայացնի, ապա անպայման կքննարկենք, եթե, իհարկե, դրանք առնչվեն մեր գործառույթներին: Այնպես որ արտառոցություն չեմ համարի, եթե մեկ- երկու հոգի, ի տարբերություն կոլեկտիվի մեծագույն մասի, այլ կերպ մտածի ինչ-ինչ հարցերի շուրջ: Բացախոսության եւ հրապարակայնության մեր օրերում դա, հիրավի, սովորական երեւույթ է»:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: