01/27/2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                                   

 2018  թվականի հւնիսի 14-ին,  դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ հոդվածով եւ 166-րդ հոդվածի 31-րդ, 32-րդ  մասերով՝ Հայաստանի     Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Սամվել Լեւոնի Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ                               

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ   

  Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018թ.hունիսի 14             




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: