01/27/2025

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետի մեքենաներում զենք է հայտնաբերվել․ Ոստիկանություն

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետի մեքենաներում զենք է հայտնաբերվել․ Ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթեւեկում է թիկնազորով եւ մեքենաներում զենք-զինամթերք կա։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

«Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ եւ ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես եւ մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաեւ ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հովհաննես Հովսեփյանը երկար տարիներ զբաղեցրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը, պաշտոնավարել է նաեւ որպես ՊԵԿ նախագահ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: