01/27/2025

Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երեւանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց

Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երեւանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապույտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարություն ունեցած մեծանուն գրող Եղիշե Չարենցին երախտագիտություն հայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ գրողի մեծարման երեկո անցկացվեց: Միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կապույտ մզկիթի բակում:

«Իմանալով, որ Եղիշե Չարենցը մեծ ծառայություն է մատուցել Կապույտ մզկիթի պահպանության հարցում, մտածեցի, որ անպայման անհրաժեշտ է նրան նվիրված երեկո կազմակերպել՝ համագործակցելով Հայաստանի տարբեր մշակութային ,ւ գիտական կենտրոնների հետՙ,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի հարցերով  խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Նա ընդգծեց, որ Իրանում հրատարակվել է հայ բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանված ընտրանի, որում ներառված են նաեւ Չարենցի գործերը: «Չարենցին սիրում եւ հարգում են մեր երկրում՝ չմոռանալով, որ նա արել է հնարավորը  Հայաստանում մզկիթը պահպանելու համար»,-ասաց Հեյդարին:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ եւ՛ գրագետ, եւ՛ կիսագրագետ, ,եւ՛ անգամ անգրագետ մարդիկ Հայաստանում գիտեն Եղիշե Չարենցի անունը: «Միայն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը բավարար էր, որ Չարենցը լիներ ժողովրդի երգիչ: Նա հայ դեկադանսի շրջանի մեծագույն դեմքերից դարձավ: Չարենցի նույնիսկ այն բանաստեղծությունները, որոնք այսօր կարող ենք համարել կոմունիստական շրջանին տուրք տրված, միեւնույն է հանճարեղ են»,-շեշտեց նա:

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան մի շարք հյուրեր, իրականացվեցին չարենցյան ընթերցումներ:

Միջոցառմանը Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը գրողի գորգը նվիրեց մզկիթին:

Գրեթե 300 տարի առաջ Հուսեյն Ալի Խանի պատվերով կառուցված 7000 քմ ընդհանուր մակերեսով Երեւանի Կապույտ մզկիթը Խորհրդային միության տարիներին ոչնչացման եզրին է եղել, սակայն մի շարք հայ մտավորականներ, որոնց թվում էր նաեւ Եղիշե Չարենցը, դեմ  դուրս եկան այդ մտադրությանը եւ արեցին ամեն հնարավորը մզկիթը պահպանելու համար: Դա նրանց հաջողվեց:

Միջոցառումն իրականացրեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը՝ Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ գրողների միության եւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: