01/27/2025

Հուլիսի 1–ից անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցվի էլէներգիայի սակագինը

Հուլիսի 1–ից անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցվի էլէներգիայի սակագինը

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում  «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ*ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչեւ 250 կվտ*ժ ծախսից: Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից եւ կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի  ծախսի 25-ից 30 տոկոս:

Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է: Ընդունված որոշումը դեռեւս 2015-2016թթ. իրականացված ծրագրի  տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչեւ 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ*ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության եւ ,Տաշիրե-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: