01/27/2025

ԱՄՆ-ը հայտարարում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

ԱՄՆ-ը հայտարարում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ այն որակելով որպես երեսպաշտ կազմակերպություն, որը գործում է միայն սեփական շահերից ելնելով ու ծաղրում է մարդու իրավունքները:

Ելույթ ունենալով Պետդեպարտամենտում՝ ՄԱԿ-ում Վաշինգտոնի դեսպան Նիքի Հեյլին քննադատել է Ժնեւում գործող կառույցին Իսրայելի նկատմամբ քրոնիկ կողմնակալության համար, ընդգծելով, որ խորհրդի անդամ են երկրներ, օրինակ՝ Չինաստանը, որոնք մշտապես ոտնահարում են մարդու իրավունքները:

2006-ից՝ խորհրդի ստեղծումից ի վեր Վաշինգտոնը շարունակաբար քննադատում էր այս կառույցին, պնդելով, թե այն հիմնականում կենտրոնանում է Իսրայելի վրա՝ անտեսելով մարդու իրավունքների ոտնահարումները այլ երկրներում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Վաշինգտոնի «խիզախ որոշումը», մինչդեռ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը պնդել է՝ հիասթափված են, եթե ոչ՝ զարմացած:

Դուրս գալով կառույցից՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը երեկ միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի պայքարել հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: