01/27/2025

Մանվել Գրիգորյանը զրկվեց Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանը զրկվեց Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Այսօր հրավիրված Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» N 95- Ա որոշումը եւ Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումը: Օրակարգի երկու հարցին էլ Կապանի ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին: Նախօրեին Կապանի համայնքապետարանում կայացել էր համայնքի ղեկավարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցում էին տարբեր տարիների ավագանու անդամներ, համայնքի նախկին ղեկավարներ, երկրապահ կամավորակաների միության, «Ազատամարտ» կոմիտեի անդամներ: Քննարկումից եւ խնդրո առարկայի առնչությամբ կարծիքներ հնչելուց հետո որոշվել էր հրավիրել Կապանի համայնքի արտահերթ այսօրվա նիստը:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: