01/27/2025

Իտալական ընկերությունն ուսումնասիրություններ կկատարի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

Իտալական ընկերությունն ուսումնասիրություններ կկատարի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

Իտալական  «ԱՆԱՍ» պետական ընկերությունը, որը հետաքրքրված է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի  ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ում ներդրումային հնարավորությամբ, դաշտային ուսումնասիրություններ կսկսի Սիսիան-Քաջարան հատվածում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ, ընկերությանն են տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական եւ նախագծահաշվային փաստաթղթերը` գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման եւ շահագործման նպատակահարմարությունը։

«ԱՆԱՍ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ընտրել են 2 միջազգային փորձագիտական կազմակերպություններ, որոնք դաշտային ուսումնասիրություններ կսկսեն մոտակա օրերին` երթեւեկության կազմակերպման եւ տեխնիկական գնահատականներ տալու նպատակով։Նախարար Աշոտ Հակոբյանի հետ հանդիպմանը «Անաս Ինթերնեյշնլ»-ի առեւտրային հարաբերությունների գծով տնօրեն Լորան Ֆրանսիոզին ասել է, որ սեպտեմբերին արդեն պարզ կլինեն ուսումնասիրության արդյունքները եւ ընկերությունը կառաջարկի հնարավոր գործընկերության մոդելներ։

www.panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: