01/27/2025

Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ. նախարարի շնորհավորական խոսքը

Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ. նախարարի շնորհավորական խոսքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարի շնորհավորական խսքում ասում է.

«Սիրելի բուժաշխատող,

Հարգելի գործընկեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ՝ մեծապես կարեւորելով Ձեր դերը թե առողջապահական համակարգում, թե շարքային քաղաքացու կյանքում: Սա ասում եմ՝ համակարգում առկա եւ Ձեզ անձնապես առնչվող խնդիրներին ծանոթ լինելով:Առաջին անգամ չէ, որ շեշտում եմ՝ մարդը չի կարող պատշաճ կերպով հոգ տանել մյուսների մասին, եթե իր մասին պատշաճ չեն հոգում: Ուստի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են:

Այս նպատակին հասնելու ենք քայլ առ քայլ ու հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ ու արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, որ, հավատարիմ մնալով Ձեր առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում եք մեր քաղաքացիների կյանքի եւ ապաքինման համար:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն Ձեզ, Ձեր ընտանիքներին: Ցանկանում եմ, որ աշխատեք առողջ մթնոլորտում և նպաստեք առողջ հասարակություն ունենալուն»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: