01/27/2025

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող եւ ըստ այդմ նաեւ հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:

Հաշվի առնելով առցանց տիրույթում դրսեւորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին եւս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաեւ խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության:

artsakh.news

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: