01/27/2025

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Մինսչում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, եւ դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջեւ շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, եւ՛ Արեւելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի աշխատանքները»,-ընդգծել է նա:

 

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: