01/13/2025

Գորիսի պետական համալսարանի ռեկտորատի նիստը

Գորիսի պետական համալսարանի ռեկտորատի նիստը

Հունիսի 21-ին տեղի է ունեցել Գորիսի պետական համալսարանի ռեկտորատի հերթական նիստը, որն անցել է աշխատանքային բնականոն մթնոլորտում:

Ներկայացվել է ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի նույն օրվա հրամանը՝ ճարտարագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Տիգրան Վանդունցին (իր դիմումի համաձայն) աշխատանքից ազատելու մասին:

Ռեկտորի մեկ այլ հրամանով համալսարանի ճարտարագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար է նշանակվել Մարգարիտա Առուստամյանը:

Ռեկտորի այդ հրամաններն ընդունվել են ի գիտություն:

Այնուհետեւ քննարկվել է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի հերթական փուլի՝ թերությունների վերացման ընթացքը:

Արտյուշա Ղուկասյանը նշել է, որ ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի հերթական փուլի՝ թերությունների վերացման պլանի իրականացման շրջանակում 2018թ. հունիսի 22-23-ը Գորիսի պետական համալսարանում կրթության փորձագետների կողմից կանցկացվի երկօրյա սեմինար, որի քննարկումների առանցքում կլինի ԳՊՀ 2018-22թթ. ռազմավարական ծրագիրը, ինչը պետք է առավելագույնս լինի իրատեսական եւ ընդգրկի բոլոր չափանիշների գծով թերությունների շտկման վերաբերյալ առաջադրված դրույթները:

Ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի դրույթները, պահանջել է ՀՀՄ ֆակուլտետի դեկան Մհեր Քումունցից՝ ներկայացնել գրավոր բացատրություն՝ հատկապես վերջին շրջանում մամուլի տարբեր հարթակներից ԳՊՀ ղեկավարության մասին ապատեղեկատվություն տարածելու, ուսումնադաստիարակչական աշխատանքներ իրականացնող պաշտոնյաի գործառույթներին անհամատեղելի արարքներ կատարելու համար:

Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ 2017թ. նոյեմբերին հայտարարված ԳՊՀ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրություններին, ընտրություններին նախորդած իրադարձություններին, այդ առիթներով ԿԳ նախարարություն ներկայացված փաստաթղթերին, որոնց վերաբերյալ պարզաբանում պետք է տար ռեկտորը:

Արտյուշա Ղուկասյանը պարզաբանեց, որ երկրում իրավիճակի փոփոխության ու ԿԳՆ-ում կադրային փոփոխությունների պատճառով հնարավոր է, որ վերստին անդրադարձ կկատարվի այդ փաստաթղթերին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: