01/27/2025

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովին, որը կկայանա հուլիսին: «Ռիա Նովոստի» գործակալությանը դաշինքի պաշտոնյաներից մեկը հայտնել է, միջոցառմանը մասնակցելու են այն երկրները, որոնք ներդրում են ունեցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության գործում:

Ըստ աղբյուրի, ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ գրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հուլիսի 11-12-ը այցելի Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտային դաշինքի գագաթաժողովին:

«Գագաթաժողովին հրավիրվել են առաքելությանը մասնակից բոլոր պետությունների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները»,-ասել է ռուսական կայքի աղբյուրը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր պետությունը պետք է հաստատի իր մասնակցությունը:

«Հավելյալ տեղեկատվության համար ես ձեզ ուղղորդում եմ Հայաստանի իշխանությունների մոտ»,-ասել է աղբյուրը:

Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: