01/27/2025

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: