12/22/2025

Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ-բելառուսական համագործակցության ամրապնդման համոզմունք հայտնել

Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ-բելառուսական համագործակցության ամրապնդման համոզմունք հայտնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստահության ու փոխըմբռնման հարաբերությունների շնորհիվ: 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: