01/29/2025

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահը

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․ 
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Ձեր ծննդյան առթիվ պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու անկեղծ շնորհավորանք ու լավագույն մաղթանքներ։
Հայաստանը Չինաստանի ավանդական բարեկամական գործընկերն է։ Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն, դինամիկ եւ հաստատուն զարգանում են, անընդհատ խորանում է քաղաքական փոխվստահությունը, «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տալիս է հարուստ արդյունքներ, կայուն ամրապնդվում է ավանդական բարեկամությունը երկու ժողովուրդների միջեւ։ 
Մեծ տեղ տալով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ պատրաստ եմ Ձեզ հետ միասին երկու երկրների բարեկամական հարաբերությունները առաջ մղել նոր աստիճանի՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։ 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: