01/29/2025

Միլլի մեջլիսի նախագահ. «Մինսկի խումբը որեւէ առաջընթաց չի արձանագրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»

Միլլի մեջլիսի նախագահ. «Մինսկի խումբը որեւէ առաջընթաց չի արձանագրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»

«Ադրբեջանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի ղեկավարությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի` Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը պաշտոնական այցով Բաքվում գտնվող՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ժամանակ:

«Ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրել: Միեւնույն ժամանակ՝ մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, որն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտության կարգավորումը»,- նշել է Ասադովը: Միլլի մեջլիսի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

«Մենք հակված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությանը: Հուսով ենք, որ մենք այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների աջակցությամբ»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: