01/13/2025

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է արեւելագետ-հայագետ, Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է արեւելագետ-հայագետ, Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, առաջին հարկ) կմեկնարկի ականավոր արեւելագետ-հայագետ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի 125-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության  ինստիտուտի տնօրեն,  ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը կներկայացնի գերմանական էսքիզներ` հուշեր Կարապետ Մելիք-Օհանջանյանի մասին: Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը կներկայացնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի կյանքն ու գիտական գործունեությունը:

Գիտաժողովին ներկայացված է ավելի քան 25 զեկուցում Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական գործունեության` էպոսագիտության, համեմատական առասպելաբանության, հայ-իրանական մշակութային առնչությունների, միջնադարի գրականագիտության, բանագիտության, համեմատական տեքստաբանության վերաբերյալ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: