12/22/2025

Կապանյան թիմի մրցակիցը լեհական «Լեխն» է

Կապանյան թիմի մրցակիցը լեհական «Լեխն» է

Հայաստանի գավաթակիր եւ բրոնզե մրցանակակիր «Գանձասար-Կապանին» Եվրալիգայի խաղարկության առաջին փուլում կմրցի լեհական «Լեխի» հետ: Թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ «Գանձասարին» հեշտ մրցակից բաժին չի ընկել: «Հնարավոր տարբերակներից «Լեխն» ամենազորեղն է: Մենք պետք է պատրաստվենք ու խաղանք»,- ասել է մարզիչը: Այս օրերին «Գանձասար-Կապանը» ամառային նախապատրաստական հավաքն անցկացնում է Բուլղարիայում: Հավաքի ընթացքում «Գանձասար- Կապանը» նախատեսել է երեք ստուգողական հանդիպում անցկացնել, ընդ որում, մեկը երկրի գավաթակիր Սոֆիայի «Սլավայի» հետ, որը նույնպես նախապատրաստվում է Եվրոպայի լիգայի մրցաշարին:

Եվրալիգայի որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: