12/22/2025

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ է դրվել քննարկման

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ է դրվել քննարկման

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչվող բանաձեւի քննարկումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Քննարկման դրված բանաձեւը ճանաչում է «մարդասիրական հատուկ ջանքերը, որը Ավստրալիան գործադրել է՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների եւ որբերի, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում եւ հույների ու ասորիների»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցությունների կողմից բանաձեւին ցուցաբերվող աջակցությունը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարեւոր քայլ է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Բանաձեւը ներկայացրած պատգամավոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց օգնության եկած ավստրալացիների՝ մենք ուղերձ ենք հղում առ այն, որ 1915 թվականին սկսված իրադարձությունները պատմության ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր չեն: Եթե մենք ձախողենք հայերի դեմ իրականացված չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են մերժել մարդու ամենակարեւոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: