12/22/2025

«Եթե լիցենզավորման խիստ պահանջ դրվի, շատ դպրոցներ կփակվեն»

«Եթե լիցենզավորման խիստ պահանջ դրվի, շատ դպրոցներ կփակվեն»

Ինչպե՞ս են որոշ դպրոցներ առանց արտոնագրի կրթական գործընթաց իրականացրել, այս թեմայով մայիսի 25-ին քննարկում էր կազմակերպվել «Հոդված 3» ակումբում: «Լինեն ՊՈԱԿ-ներ, թե մասնավոր դպրոցներ, պետք է հետեւեն օրենքի տառին»,- հայտարարեց ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը:

Նա նշեց, որ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել նիստ, նաեւ համապատասխան շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին: «Հանրապետությունում մեկ միասնական օրենք է գործում, բոլորը անկախ գերատեսչական ենթակայությունից, պետական եւ մասնավոր լինելուց, ենթակա են լիցենզավորման»,- ընդգծեց ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը:

1in.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: