12/22/2025

Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման է ենթարկվել ևս երեք անձ. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում

Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման է ենթարկվել ևս երեք անձ. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 25-ին, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները:

Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանգամանքները պարզվում են:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: