01/30/2025

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման հարցը բանկերի տիրույթում է. վարչապետ

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման հարցը բանկերի տիրույթում է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է:

Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցնենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաեւ կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք Ազգային ժողովը հաստատեց: Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները եւ վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձեւակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները: «Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ, եթե բանկը որեւէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ: Այս պարագայում բանկի վրա որեւէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը եւս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,-  հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ վարկային պատմությունների սրբագրմանը: Նա նկատեց նաեւ, որ կիրառվում է ոչ ամբողջական լուծում, ինչն իրավիճակի թեթեւացմանն ուղղված աստիճական ու շարունակական քայլ է: «Մենք չեն կարող հաշվի չառնել նաեւ բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ»,-եզրափակեց վարչապետը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: