01/30/2025

Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանի արձագանքն Ալիեւին

Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանի արձագանքն Ալիեւին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  բարձրագոչ հայտարարություններին: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ներքին սպառման եւ բանակցային սեղանի համար կիրառվող լեզուների հակասականությունը չի աշխատում: Մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի»,- նշել է նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: