01/30/2025

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երեւան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երեւան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երեւանում, Ադրբեջանից եւ Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիեւը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:

Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: