02/02/2025

Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Դավիթ Խաժակյան

Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Դավիթ Խաժակյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ազատություն». - Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երեւանի ավագանու անդամ։

Խաժակնյա.- Մենք եւս ունենք այդպիսի տեղեկություններ, եւ, դատելով իրավիճակից, կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Մի քանի տարբեր հանգամանքներով է դա բացատրվում, եւ նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը կարծում եմ դրա մասին է վկայում, ինչպես նաեւ բոլոր այն տեսանյութերը, քրեական գործերը, որոնք հարուցվել են քաղաքապետի, կամ քաղաքապետի մերձ կազմակերպությունների վերաբերյալ։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։

Խաժակյան.- Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ եւ կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: