01/30/2025

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել Է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: «Հունիսի 27-ին Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը միաձայն (255 կողմ, դեմ՝ 0) վավերացրել Է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ վերջնական վավերացման համար»-նշել է Մինասյանը։

Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան: Համաձայնագիրը վավերացրել է նաեւ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: