01/30/2025

Զեյնալյանը Վենետիկի հանձնաժողովի նիստում շեշտադրել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Զեյնալյանը Վենետիկի հանձնաժողովի նիստում շեշտադրել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել  է Վենետիկ կատարած աշխատանքային այցի մանրամասները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդական երկիրն է, ավելին՝ Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը:

«Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձեւավորելու իր անառարկելի իրավունքը»,- գրել է Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը գրել է նաեւ, որ իր ելույթի հիմնական շեշտադրումը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական եւ տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու եւ անցկացնելու համար:

«Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաեւ մեր փոփոխությունների ուղղությունը՝

Հիմնական շեշտադրումս հետեւյալն էր, որ մեզ համար` հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ, ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ, մաքրել ընտրական ցուցակները, դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի եւ այլն»,- գրել է Զեյնալյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: