01/13/2025

Բելառուսի ԱԳ նախարարը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Բելառուսի ԱԳ նախարարը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին  ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց ներդրած ջանքերի եւ շփման գծում իրավիճակի մանրամասները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ արդիական խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության հարցը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: