01/13/2025

Արթուր Գեւորգյանը չի հաստատում Երեւանի քաղաքապետի հրաժարականի դիմումի մասին տեղեկատվությունը

Արթուր Գեւորգյանը չի հաստատում Երեւանի քաղաքապետի հրաժարականի դիմումի մասին տեղեկատվությունը

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունը այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել:

«Ես Դավիթ Խաժակյանի տվյալ հայտարարությունը, որ տեսել եմ Ձեր լրատվամիջոցում, հերքում եմ, չեմ հաստատում, եւ նշում եմ, որ նման տեղեկատվություն չկա՝ հրաժարականի դիմում գրելու մասին», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց Արթուր Գեւորգյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում չի՞ գրել, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը պատասխանեց․ - «Ես հստակ նշում եմ՝ պարոն Խաժակյանի այդ նյութը, որով Դուք ասում եք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմում է գրել հրաժարականի, ես տվյալ տեղեկությունը չեմ հաստատում եւ նշում եմ՝ նման տեղեկատվություն չկա»:

Ավելի վաղ Դավիթ Խաժակյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել դեռեւս մի քանի օր առաջ, պարզապես այն պաշտոնապես չի հրապարակվում, քանի որ պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու նոր քաղաքապետի ընտրությունները։

Նշենք, որ երեկ առաջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում էր ավագանու նիստից, ինչը խմբակցության անդամներն աննախադեպ համարեցին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: