01/31/2025

«Սասնա ծռերից» Վարդգես Գեւորգյանն ազատ է արձակվել

«Սասնա ծռերից» Վարդգես Գեւորգյանն ազատ է արձակվել

«Սասնա ծռերի» անդամ Վարդգես Գեւորգյանն ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում, այսօր՝ հունիսի 28-ին, նման որոշում է կայացրել նախագահոց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գեւորգ Պետրոսյանը երաշխավորել են, որ Վարդգես Գեւորգյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց: Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան: 

politik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: