01/13/2025

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ընդունեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» պատվիրակությանը

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ընդունեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» պատվիրակությանը

Իտալական «Անաս» ընկերությունը դեռ անցած տարի ՀՀ տրասնպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4–ում ներդրումային հնարավորությամբ: Ընկերությանն էին տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը՝ գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ «Անաս» ընկերության ենթակապալառու «AECOM» կազմակերպությունն այսօր հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ: «AECOM»-ն իրականացնում է  մոնիթորինգ ճանապարհների կառուցման տեխնիկական մասով: Հանդիպմանը ներկա էին  «AECOM» ընկերության տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Ավետիսյանը, նախագծի մենեջեր Ռոման Վիկտորովը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրասնպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը:

Հանդիպման ընթացքում մարզպետին ներկայացրեցին տեխնիկական աուդիտի ուսումնասիրությունների կատարած նախնական տվյալները՝ ակնկալելով մարզպետի աջակցությունը:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հանձնարարեց փոխմարզպետ Վարդան Դավթյանին զբաղվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» աշխատանքներով:

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: