01/13/2025

Հնարավոր է քաղաքավարական հանդիպում. ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Արմեն Սարգսյան- Մայք Պոմպեո հանդիպման լուրի մասին

Հնարավոր է քաղաքավարական հանդիպում. ՀՀ նախագահի աշխատակազմը՝ Արմեն Սարգսյան- Մայք Պոմպեո հանդիպման լուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հաղորդում է, որ Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն: «Հնարավոր է քաղաքավարական հանդիպում»,-նշեցին վարչությունից:

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցը մեկնարկել է հունիսի 18-ին: Նա այցելել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ապա՝ Միացյալ Նահանգներ՝ հունիսի 26-ին մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը: Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: