01/13/2025

Ներկայումս արդեն առկա են 12 ներդրումային ծրագրեր. Սյունիքի նորանշանակ մարզպետ

Ներկայումս արդեն առկա են 12 ներդրումային ծրագրեր. Սյունիքի նորանշանակ մարզպետ

Հունիսի 8-ին ԲՀԿ քվոտայով Սյունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Համբարձումյանը: Ի՞նչ ծրագրեր ունի Համբարձումյանը եւ արդյո՞ք շարունակվելու են նախկին մարզպետ Վահե Հակոբյանի իրականացրած աշխատանքները, մասնավորապես Կապանի օդանավակայանի վերագործարկումը, քանի որ այն պետք է հունիս-հուլիս ամիսներին արդեն վերագործարկվեր:

- Պարոն Համբարձումյան, ի՞նչ նոր ծրագրեր եք պատրաստվում իրականացնել:

- Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ ստեղծվող ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակի ձեւավորման համար մարզի համայնքների հետ համատեղ իրականցվում են ներդրումային ծրագրերի հավաքագրման եւ կազմման աշխատանքներ:

Ներկայումս արդեն առկա են 12 ներդրումային ծրագրեր, որոնք լրամշակվելուց հետո կներկայացվեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: Ընթանում են նաեւ Սյունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման 2018 թվականի գործունեության ծրագրի առաջին կիսամյակի մոնիթորինգի իրականացման աշխատանքները:

- Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Կապան քաղաքի օդանավակայանը, ո՞րն է պատճառը, որ դեռ չի վերագործարկվել եւ ե՞րբ է այն վերագործարկվելու:

- Քանի որ օդանավակայանի վերագործարկման աշխատանքներն իրականացվում են Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի կողմից եւ առաջիկայում տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ, որի նախագահը ի պաշտոնե ես եմ, նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ օդանավակայանի վերաշահագործման հարցը:

- Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ապրիլյան քառօրյային զոհված սյունեցի հերոսների ընտանիքներիn ամենամսյա ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս 150 հազար դրամի չափով, արդյո՞ք շարունակվելու է այդ գործընթացը:

- Այս հարցը գտնվում է իմ ուշադրության կենտրոնում՝ բանակցություններ են ընթանում` ֆինանսական միջոցները ձեւավորելու նպատակով:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: