01/31/2025

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 7 է. Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 7 է. Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշենք, որ Երևանում հունիսի 30-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի՝ +40 աստիճան: Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 Օդի առավելագույն ջերմաստիճան`        36.8 C˚ (1996 թ.)

 Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.5 C˚ (2001 թ.)

 Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.2 C˚

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. 

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: