01/31/2025

Գագիկ Ծառուկյանի տարօրինակ այցը Սյունիք Օրերս Գագիկ Ծառուկյանն այցելել էր Սյունիքի մարզ

Գագիկ Ծառուկյանի տարօրինակ այցը Սյունիք Օրերս Գագիկ Ծառուկյանն այցելել էր Սյունիքի մարզ

Բոլորն ակնկալում էին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նախևառաջ կհանդիպի Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին: Որքան էլ զարմանալի թվա, վերջինս չի եղել կուսակցության լիդերին դիմավորողների շարքում, իսկ երեկոյան իրեն հրավիրել են ճաշկերույթի և հայտնել, որ Մերուժան Սիմոնյանն է մարզում առաջին դեմքը, և որ նրա տղան է ստանալու կուսակցության աջակցությունը Կապանի համայնքապետի ընտրություններում, ներկա համայնքապետի հրաժարականից հետո: Այս ամենը կարող էր համարվել ներկուսակցական խաղ և մեծ հաշվով չհետաքրքեր լայն հանրությանը, սակայն… Ըստ մեզ հասած լուրերի՝ Կապանում և Սյունիքում բազմիցս վարկաբեկված Մերուժան Սիմոնյանն իր շրջապատում խոստացել է, որ մի քանի ամիս հետո Սյունիքը կունենա նոր մարզպետ: Այս նպատակն իրագործելու համար, ի թիվս այլ գործողությունների, Մերուժան Սիմոնյանն իր կողքին է բևեռում կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների, ինչիսին, օրինակ, Ճակատենցի Գագոն է, ով նույնպես Գագիկ Ծառուկյանին դիմավորողների շարքում էր: Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության վառ ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանի նշանակումից ի վեր առաջին մարզային այցի շրջանակներում մարզի ղեկավարի հետ հանդիպելու փոխարեն սեղան է նստում կուսակցությունը խայտառակ կերպով լքած Մերուժան Սիմոնյանի և նույնիսկ գողական շրջանակներում ոչ միանշանակ հեղինակություն ունեցող Ճակատենցու հետ: Սա նսեմացնում է մարզպետին, քանի որ շատերի մոտ այն համոզումը կա, որ Կարեն Համբարձումյանն այն մարդն է, ով եկել է բարձրացնելու սյունեցու պատիվը, որը տարիներ շարունակ գցել են ՀՀԿ-ականները, «մերուժներն» ու «ճակատենցիները»: 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Խմբագրության կողմից

«Սյունյաց երկիր»-ը առաջիկայում իր նկատառումները կարտահայտի Գագիկ Ծառուկյանի սյունիքյան այցի վերաբերյալ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: